«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 7-ին տեղեկություն եղավ այն մասին, որ վաղ առավոտյան մի խումբ շներ ներխուժել են Երեւանի կենդանաբանական այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ ու հարձակվել կենդանիների վրա։ Կատարվածի հետեւանքով երկու եղնիկ անկել էին, մի քանիսն էլ ստացել էին տարբեր չափի վնասվածքներ։

Նկատենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ կենդանաբանական այգում անկումի մասին լուրերը միշտ չէ, որ ճիշտ են. իրականում, ինչպես ավանդաբար, կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, եւ այդ փաստերը թաքցնելու համար պարբերաբար հայտարարվում է, թե կենդանիները անկել են. սա հատկապես ձմռան ամիսներին: Արդյո՞ք շների հարձակումը հերթական այսպիսի դեպքն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, որը սկզբում խոստացավ օրվա ընթացքում գրավոր պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: